17:46 | 17.04.20 | Նորություններ | 10058

«Ռոստելեկոմ»-ը երախտապարտ է բաժանորդներին՝ ընկերությանը սատարելու համար

Կորոնավիրուսի համաճարակի արագ տարածման պատճառով՝ արդեն մեկ ամիս է «Ռոստելեկոմ» ընկերությունը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ շուրջօրյա սպասարկելով բաժանորդներին և տրամադրելով բարձրակարգ, որակյալ և հուսալի ծառայություններ:

Այս ամբողջ ընթացքում ընկերությունը, հաշվի առնելով ստեղծված պայմաններում հեռավար կրթության և հեռավար աշխատանքի անհրաժեշտությունը, իր բաժանորդներին է տրամադրել մի շարք հնարավորություններ և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի, կրթության կազմակերպման և պարզապես հաճելի ժամանցի համար:

Ավելի վաղ, հաշվի առնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ»-ը տեղեկացրել էր, որ հետաձգում է մատուցված ծառայությունների դիմաց վճարումների վերջնաժամկետը: Չնայած այս հանգամանքին՝ ընկերության բազմաթիվ բաժանորդները շարունակում են ժամանակին կատարել բոլոր վճարումները:

«Լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր պարտքն է համարում՝ որակյալ և հուսալի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին, արտակարգ իրավիճակներում՝ առավել ևս: Եվ մենք ուրախ ու երախտապարտ ենք ունենալու հավատարիմ հաճախորդներ, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, իսկ դրա վառ ապացույցը նրանց կողմից մեր մատուցած ծառայություններից ակտիվ օգտվելը, դրական խոսքերն ու պարտաճանաչությունն են: Հուսով ենք, նման դրական վերաբերմունքը օրինակելի կլինի բոլորի համար, և մեր փոխգործակցությունը ավելի արդյունավետ կլինի»,- նշել է «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը բարձր է գնահատում բաժանորդների պարտաճանաչությունը և պատրաստակամությունը՝ վճարումները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար: Դրանով նրանք աջակցում են ընկերությանը՝ ապահովելու ընկերության աշխատանքի բնականոն ընթացքը և շարունակականությունը: