14:06 | 15.04.20 | Նորություններ | 2820

Կիբեռհանցագործները վաճառքի են հանել Zoom-ի կես միլիոն օգտահաշիվ

Հաքերները dark web-ում վաճառքի են հանել Zoom վիդեոզանգերի ծառայության ավելի քան կես միլիոն օգտահաշիվներ:

BleepingComputer-ի հաղորդմամբ, վաճառվող տեղեկատվության ցանկում են ոչ միայն մուտքանուններ եւ գաղտնաբառեր, այլեւ վիդեոզանգի URL հասցեն եւ HostKey-ն:

Ամերիկյան խոշոր համալսարանների եւ բանկերի աշխատակիցների էլ. փոստի հասցեներն ընդգրկված են բազայում:

Մասնագետները խորհուրդ են տալիս Zoom-ից օգտվող բոլոր մարդկանց փոխել օգտահաշվի գաղտնաբառը: Have I Been Pwned եւ AmIBreached հարթակներում կարելի է նաեւ ստուգել, թե արդյոք ձեր տվյալները ենթարկվել են արտահոսքի:

Հիշեցնենք, որ Zoom-ն ապրիլի սկզբին հայտարարեց անվտանգության աուդիտ անցկացնելու որոշման մասին: Պատճառը մեսենջերի անվտանգությանն առնչվող մի շարք մտահոգություններն են: