18:10 | 14.04.20 | Նորություններ | 8033

Gmoji ընկերությունը ռեստորանների, սրճարանների եւ սննդի այլ կետերի համար առաջարկ է ներկայացրել

«Ջիմոջի Էյ Էմ Հայաստան» ընկերությունն այս դժվար պահին ռեստորաններին, սրճարաններին եւ այլ ընկերություններին, որոնք չեն հասցրել անցում կատարել հաճախորդների սպասարկման առաքման մոդելին, առաջարկում է համագործակցել:

Ընկերությունները կարող են ուղարկել SMS կամ email ծանուցումներ՝ հաճախորդների սեփական բազային կամ օգտվել «Ջիմոջի Էյ Էմ Հայաստան»-ի բազայից: Տեքստը կարող է լինել այսպիսին՝

«Հարգելի՛ հաճախորդ, 

Մենք համագործակցել ենք երկար տարիներ եւ ջանացել, որ Դուք գոհ լինեք ու ստանաք առավելագույնս որակյալ սպասարկում, այժմ Ձեր հերթն է մեզ աջակցել ☺: Առաջարկում ենք Ձեզ գնել մեր էլեկտրոնային նվեր քարտը, որը կարող եք օգտագործել ինքնամեկուսացման ավարտից հետո:Որպես շնորհակալություն՝ նվեր քարտը կարող եք ձեռք բերել X% զեղչով: 

Շնորհակալություն»:

«Հաջորդ քայլով Gmoji հարթակը կթվայնացնի Ձեր ապրանքները եւ կստեղծի էլեկտրոնային նվեր քարտեր: Բոլոր ցանկացողները կկարողանան առանց գրանցման, վարկենական գնել նվեր քարտը Gmoji հավելվածի միջոցով: Նվեր քարտը կտրամադրենք օգտատիրոջը առցանց, միառժամանակ տալով հնարավորություն այն նվիրելու մեկ ուրիշին: Գումարը կփոխանցենք անմիջապես Ձեր հաշվին՝ պահելով մեր միջնորդավճարը:

Ծանուցումների առաքումը կատարում ենք մեր հաշվին հաճախորդների Ձեր բազայով (առավելագույնը 3000 SMS): Եթե հաճախորդների բազան մեծ է, մենք կառաջարկենք մենք ծառայությունները հատուկ գնով»,- նշել են «Ջիմոջի Էյ Էմ Հայաստան»-ում:

Ընկերությունը նաեւ անվճար կտրամադրի Gmoji Partner-ի պատրաստի լուծումը՝ սերտիֆիկատների սքանավորման համար, որն աշխատակիցները կարող են ներբեռնել Google Play-ից:

«Մենք անվճար կօգնենք համապատասխանեցնել նվեր քարտը կամ այլ ապրանքը Ձեր ֆիրմային ոճին: Նվեր քարտի կամ այլ ապրանքի գնումից հետո, մենք կստեղծենք դրա էլեկտրոնային տարբերակը, կփոխանցենք այն հաճախորդին առցանց եւ կաջակցենք նրան գործողության ժամկետի ամբողջ ընթացքում: Էլեկտրոնային նվեր քարտը կարելի է ուղարկել մեսենջերների կամ սոցիալական ցանցերի միջոցով որքան անգամ ուզենաք: Վճարումների հաշվարկից հետո վաճառված նվեր քարտերի կամ այլ ապրանքների գումարն անմիջապես փոխանցում ենք Ձեր հաշվին, պահելով միայն 10% միջնորդավճար:

Ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ մեր լուծումը կարող է ինչ-որ չափով կոմպենսացնել Ձեր ընկերությունների կորուստները, որոնք պանդեմիայի պատճառով գտնվում են դժվարին իրավիճակում եւ մենք կարող ենք գալ փոխշահավետ համաձայնության»,- հավելել են ընկերությունում: