10:24 | 03.04.20 | Նորություններ | 3450

Gmoji-ի հաջողված փորձն ու համագործակցության հնարավորությունները

Gmoji ընկերությունը ներկայացրել է երկշաբաթյա ինքնամեկուսացման ընթացքում ընկերության գրանցած արդյունքները եւ կիսվել խորհուրդներով ու փորձով։ 

Ընկերությունում պատմել են, որ ինքնամեկուսացման պայմաններում այս հարթակի կարեւոր ձեռքբերումներն այդքան էլ հեշտ չեն տրվել։


Gmoji թիմը ոչ միայն հասցրել է ադապտացվել հեռավար աշխատանքին, այլեւ մշակել է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նոր ձեւաչափեր։

Բոլոր վճարումները՝ ներառյալ հարկերը, գործընկերների ամենամսյա վճարումները, աշխատավարձերի փոխանցումը կատարվել ու շարունակում են կատարվել առցանց, իսկ նոր պայմանագրերի կնքումն ապահովում է Mobile ID ծառայությունը։ 

Հավելվածում ստեղծվել ու զարգանում է «Մնա տանը» բաժինը, որն ընդգրկում է գործընկերների կողմից ներկայացված նոր եւ առաքվող ապրանքատեսականի։

Ընկերությունում նշում են, որ նույնիսկ այս պայմաններում գործընկերների թիվը շարունակում է աճել, եւ պատրաստակամ են համագործակցել նոր կազմակերպությունների հետ՝ հատկապես նրանց հետ, որոնք զբաղվում են սննդի ու այլ առաջնային ապրանքների առաքմամբ։


Շեշտը դնելով ներկայիս մարտահրավերների վրա՝ Gmoji-ն փորձ է անում հատուկ ուշադրություն սեւեռել այնպիսի ապրանքների վրա, որոնք առավել հետաքրքիր կդարձնեն ինքնամեկուսացված ընտանիքների առօրյան, առաջարկելով, օրինակ, զարգացնող խաղային հավաքածուներ եւ համակարգչային խաղերի բաժանորդագրություն երեխաների համար, ֆիլմերի բաժանորդագրություն՝ ծնողների համար, իսկ պապիկների եւ տատիկների համար՝ բազմաբովանդակ գրքեր:

Հավելվածում կարելի է գտնել նաեւ տարատեսակ սննդի, խմիչքների, ծաղիկների եւ քաղցրավենիքի առաքում: Կարեւորվել է  նաեւ ընտանի կենդանիների սննդի առաքման առկայությունը:

Ընկերությունում, սակայն, այսքանով չեն սահմանափակվում եւ օգտագործելով էլեկտրոնային եւ հասանելի այլ միջոցներ՝ շարունակում են նոր գործընկերների հետ համագործակցության ուղիներ փնտրել, որպեսզի հաճախորդներին մոտակա շաբաթների ընթացքում ապահովեն է՛լ ավելի մեծ տեսականի: 

Gmoji-ն տանը մնալու սահմանափակումն ավելի հաճելի եւ բազմազան դարձնելու համար առաջարկում է օրը լցնել gmoji անակնկալներով՝ չմոռանալով օգտվել «Մնա տանը» բաժնից:

Ընկերության հետ համագործակցելու համար հարկավոր է զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարով՝ 012 808080, կամ այցելել կայք եւ լրացնել գործընկեր դառնալու հայտը: