20:30 | 31.03.20 | Նորություններ | 81027

Ստորագրության այլընտրանքային գործիք Mobile ID-ի միջոցով գործարքների թիվն աճել է 3 անգամ

«Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն, որի գործարկած Mobile ID ծառայությունը հնարավորություն է տալիս ստորագրել բոլոր փաստաթղթերը առցանց՝ առանց տանից դուրս գալու, վերջին շրջանում մեծ ակտիվություն է գրանցել:

Հաշվի առնելով այն փաստը, որ Mobile ID գործիքի միջոցով իրականացված գործարքների թիվը վերջին երկու շաբաթների ընթացքում աճել է ավելի քան 3 անգամ՝ «Նիկիտա Մոբայլ»-ը մշակել է JsignPDF ծրագրի Mobile ID տարբերակը, որը հնարավորության կտա ստորագրել բոլոր փաստաթղթերը՝ սեփական համակարգչում։

Ծրագիրը կարելի է ներբեռնել այստեղից: JsignMobileID-ն կիրառելու համար հարկավոր է՝

  • ներբեռնել JsignMobileID ծրագիրը եւ բացել այն,
  • Keystore type դաշտում ընտրել Mobile Id signing,
  • Input PDF file դաշտում ընտրել այն ֆայլը, որը ցանկանում եք ստորագրել,
  • Output PDF file դաշտում նշել՝ որտեղ պետք է պահպանվի ֆայլը,
  • Reason դաշտում ստորագրված ֆայլին տալ անվանում,
  • Phone number դաշտում գրել հեռախոսահամարը,
  • Եթե ցանկանում եք, որ ֆայլի վրա երեւա ստորագրությունը,ապա նշել նաեւ Visible signature (վերջինս կարող եք չնշել, քանի որ Ձեր ֆայլի ստրագրված լինելը պահվում է PDF Signature panel դաշտում),
  • Այնուհետեւ սեղմել ծրագրի ձախանկյունում գտնվող Sign it կոճակը։

Mobile ID-ն հասանելի է հետեւյալ առցանց հարթակներում`

https://www.e-cadastre.am/customer/login

https://mul2-mfa.gov.am/am/

https://e-citizen.am/#login

https://e-consular.mfa.am/am/

https://roadpolice.am/

https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf

Հավելենք, որ taxservice.am-ում ակտիվ է նաեւ ստորագրման հնարավորությունը։

Mobile ID-ի մասին մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է զանգահարել 010590330 շուրջօրյա հեռախոսահամարով։