Apple Watch խելացի ժամացույցն առաջիկայում կկարողանա նախազգուշացնել այն կրողի խուճապային հոգեվիճակի մասին, հայտնում է EverythingApplePro հարթակը:
Այսպիսով, խելացի ժամացույցը հոգ կտանի ձեր ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության մասին: Այս գործառույթի իրականացման համար կօգտագործվի արհեստական բանականության տեխնոլոգիա, ինչպես նաեւ զարկերակային սենսոր:
Ժամացույցը կկարողանա հաշվարկել, թե օգտագործողը երբ կարող է սթրես կամ անհանգստություն զգալ: Նպատակն է կանխատեսել խնդիրը՝ մինչեւ դրա ի հայտ գալը, նախազգուշացնել այդ մասին ժամացույցի տիրոջը եւ առաջարկել օգնություն, օրինակ՝ շնչառական վարժություններ կատարել, կանգնեցնել ավտոմեքենան եւ այլն: