12:35 | 14.04.20 | Նորություններ | 9414
Beeline-ը ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում:
Առաջարկներին կարող են միանալ նախարարության կողմից շահառու համարվող աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ՝ ներկայացնելով նախարարության կողմից տրամադրած վկայականները: Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։
Հաշվի առնելով սարքավորման համատեղելիության հետ կապված ֆիքսված ինտերնետ կապի առանձնահատկությունները՝ Beeline-ի առաջարկներում ներառված է նաեւ ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Firouter):
«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Մեր ինտերնետի լայն հասանելիության շնորհիվ, հատկապես մարզերում, շատ աշակերտներ, ուսուցիչներ եւ ուսանողներ կարող են օգտվել մեր հատուկ առաջարկներից եւ ստանալ գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկ 1: Ֆիքսված ինտերնետ մինչեւ 10 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում եւ հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Ամսավճարը՝ 2000 դրամ:
Առաջարկ 2: Օպտիկական ինտերնետ մինչեւ 25 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում եւ հասանելի է Երեւանում եւ մարզային 6 քաղաքներում (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Վայք, Աբովյան, Արտաշատ): Ամսավճարը՝ 4000 դրամ:
Շարժական ինտերնետի համար եւս հասանելի են երկու սակագնային փաթեթներ: Կանխավճարային, որի շրջանակում 1500 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 50ԳԲ եւ հետվճարային, որի շրջանակում 4000 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 80ԳԲ ինտերնետ եւ մոդեմ՝ 18 ամսվա պայմանագրով։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։
Միանալու համար անհրաժեշտ է դիմել՝ զանգահարելով 0628 կարճ համարին, կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որեւէ մեկին ՝ BeelineArmenia կամ BeelineBusiness՝ ներկայացնելով վերոնշյալ վկայականը։