16:30 | 19.03.20 | Հարցազրույցներ | exclusive 317736

DataArt. Տեխնոլոգիաները պետք է դիտարկել բիզնեսին տրվող հնարավորությունների տեսանկյունից

Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերության պատվիրակությունը անցած շաբաթ ժամանել էր Հայաստան:

DataArt Armenia-ի գրասենյակում Itel.am-ը զրուցել է ընկերության ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանի եւ ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու Օլեգ Կոմիսարովի հետ:

Դմիտրի Շտիլլերման, ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director)

Սա իմ առաջին այցն է Հայաստան: Առաջին տպավորություններս հիանալի են: Սա հնագույն երկիր է՝ հին մշակույթով: Մարդիկ էլ շատ ընկերասեր են:

Դմիտրի Շտիլլերմանը Դմիտրի Շտիլլերմանը


Ես հավատում եմ, որ ընկերության հայաստանյան գրասենյակը շատ խոստումնալից ապագա ունի: Չնայած նրան, որ սա իմ առաջին այցն է, բայց DataArt Armenia-ի թիմի հետ հնարավորություն եմ ունեցել աշխատել մեր տարբեր նախագծերի շրջանակում եւ իսկապես տպավորված եմ փորձառության մակարդակով:

DataArt-ը թույլ է տալիս աշխատել բազմազգ եւ դինամիկ թիմում, ինչը հիանալի հնարավորություն է: Մեր ընկերության մասնագետները հնարավորություն ունեն պարբերաբար թարմացնել տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց հմտությունները եւ փորձել նորերը:


Եթե դուք բանկ եք եւ չեք կարող նոր տեխնոլոգիաների մասնակցությամբ փորձեր կատարել ձեր հիմնական գործունեության շրջանակում, բայց նաեւ հետաքրքրված եք հայտնաբերելու այն նոր հնարավորությունները, որոնք կարող են ձեզ տալ նոր տեխնոլոգիաները, խորհուրդ եմ տալիս ստեղծել շատ փոքր ֆոկուս թիմ եւ փորձել: Այս պահի դրությամբ շատ խոշոր բանկեր փորձարկում են այս ռազմավարությունը:

Օլեգ Կոմիսարով, DataArt-ի ֆինանսական գծով գլխավոր խորհրդատու

Սա նաեւ իմ առաջին այցն է Երեւան, բայց այնպիսի տպավորություն ունեմ, կարծես առաջին անգամը չէ, որ այստեղ եմ: Ի դեպ, մենք ունենք մի շարք հայ ընկերներ եւ գործընկերներ Միացյալ Նահանգներում:

Նոր տեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, բլոկչեյնի մասին այսօր շատ են խոսում: Մենք մեր հաճախորդներին սպասարկում ենք բոլոր այդ ուղղություններով եւ կարող ենք իրական կյանքում փորձարկել այդ բոլոր տեխնոլոգիաները: Սրա շնորհիվ կարող ենք կիսվել գիտելիքներով ու օգնել բիզնեսներին ճիշտ ընտրություն կատարել՝ բավարարելով սեփական հետաքրքրասիրությունը:

Օլեգ Կոմիսարովը Օլեգ Կոմիսարովը


Շատ ընկերություններ կարծում են, որ նրանք կարող են միանգամից ցատկ կատարել եւ մուտք գործել նոր ապագա: Փորձը ցույց է տալիս, որ այն ընկերությունները, որոնք նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումներ են կատարում՝ հաշվի առնելով իրենց բիզնեսի կարիքները, ընդհանուր առմամբ ավելի հաջողակ են: Մենք գիտենք նաեւ դեպքեր, երբ ընկերությունները միլիարդավոր դոլարների ներդրումներ են կատարել նոր տեխնոլոգիաների մեջ եւ 3-5 տարի անց ձախողվել:

Շատ նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ամպային տխենոլոգիաները, բլոկչեյնը, մեքենայական ուսուցումը, պետք է դիտարկվեն այն տեսանկյունից, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ են դրանք տալիս բիզնեսին: Շատ դեպքերում մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել այդ նոր տեխնոլոգիաները`մտքում ունենալով այս հեռանկարը, եւ ոչ թե միայն այն պատճառով, որ դրանք նորաձեւ են:

Նոր ապագա մուտք գործելու համար ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն մարդկանց եւ գիտելիքների մեջ: Այս ռազմավարությամբ ենք մենք աշխատում մեր հաճախորդների հետ եւ նրանց օգնում մուտք գործել այդ նոր ապագա:

Նարինե Դանեղյան