Sony ընկերությունը ներկայացրել է Xperia 1 II սմարթֆոնը, որն ունի հզոր մարտկոց, ներկառուցված 5G մոդեմ եւ երեք տեսախցիկ:
Snapdragon 865 պրոցեսորով աշխատող Xperia 1 II-ն օժտված է 6,5 դյույմանոց էկրանով: Այն պաշտպանված է ջրից եւ փոշուց, երկու կողմից պատված է Corning Gorilla Glass 6 պաշտպանիչ ապակիով:
Sony-ում նշել են, որ արդեն գարնանը նորույթը հասանելի կդառնա որոշ շուկաներում: Սմարթֆոնի շուկայական արժեքն այս պահին հայտնի չէ:
Նշենք, որ Sony-ն, ինչպես մի շարք այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ, նախատեսում էր իր նորույթները ներկայացնել Mobile World Congress (MWC)-ի շրջանակում, սակայն միջոցառումը չեղարկվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի պատճառով: