13:52 | 08.11.19 | Նորություններ | 12014

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտել է ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ եւ նշանակալից արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երեւանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ուղղությամբ:

Նախագիծը հաջողությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, եւ այժմ Երեւանի շուրջ մեկ միլիոն բնակիչ կարող է օգտվել Beeline գերարագ ինտերնետից մինչեւ 100 Մբ/վ արագությամբ: Ընդհանուր առմամբ, արդիականացման նախագծում ներգրավված է եղել Beeline-ի շուրջ 1000 աշխատակից, ովքեր կատարելագործել են բազմաթիվ սարքավորումներ եւ լրացուցիչ տեղադրել ավելի քան 500 կմ մալուխ: Beeline-ի Մոնիտորինգի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարել է նախագծի ավարտի մասին:

«Այժմ մենք գտնվում ենք Մոնիտորինգի կենտրոնում, որտեղից Beeline-ի մասնագետները վերահսկում են մեր ամբողջ ցանցի աշխատանքը: Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք մեր ցանցի սրտում, եւ այս բոլոր լարերը, անոթների նման հարյուր հազարավոր ընտանիքների տրամադրում են ֆիքսված կապ եւ ինտերնետ: Շատ հաճելի է գիտակցել, որ մեր ցանցն ամեն վայրկյան բազմաթիվ մարդկանց անխափան շփման հնարավորություն է ընձեռում: Կրկնակի հաճելի է, որ այժմ այս ցանցը դարձավ մի քանի անգամ ավելի հզոր»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել. ավելի քան 500 կիլոմետր մալուխ է տեղադրվել Երեւանում, մինչդեռ Հայաստանը հյուսիսից հարավ մոտ 360 կմ է: Այժմ մեր ցանցը բավարարում է ժամանակակից բոլոր պահանջներին եւ պատրաստ է տրամադրել մեր հաճախորդներին նոր եւ համարձակ լուծումներ»,- ասել է Հայաստանում Beeline տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը:

Beeline-ն այս նախագծի ավարտին նվիրված ակցիա է անցկացնում. բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչեւ տարեվերջ կմիանան Combo փաթեթներից մեկին, անկախ սակագնային պլանից, կստանան ինտերնետ հասանելիություն մինչեւ 100 Մբ/վ արագությամբ: