12:01 | 08.11.19 | Նորություններ | 10838

Kids Club ծառայություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող «Kids Club» ծառայությունը:

Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:

Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է.
- անցնել https://kidsclub.mts.am հղմամբ,
- ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր),
- ավելացնել Kids Club հավելվածի պատկերակը սմարթֆոնի էկրանին՝ առավել հարմարավետ օգտվելու համար:

Kids Club ծառայությունը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար: 

Ծառայությանը կարելի է նաեւ բաժանորդագրվել՝ 2090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն.

Բաժանորդագրության տեւողությունը SMS

1 օրով բաժանորդագրվելու համար «Start1»
1 շաբաթով բաժանորդագրվելու համար «Start7»
1 ամսով (30 oր) բաժանորդագրվելու համար «Start30»

2090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:

Kids Club-ում ներառված խաղերը ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչեւ 31.01.2020): Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:

Ծառայության դիմաց վճարումը կատարվում է հետեւյալ եղանակով՝ գումարը գանձվում է անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ծառայության գինը

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ