16:04 | 04.11.19 | Նորություններ | 1683
Apple ընկերությունը հայտարարել է, որ համեմատաբար հին iPhone եւ iPad մոդելների աշխատանքում կարող են դժվարություններ առաջանալ, հետեւաբար դրանց տերերը պետք է հնարավորինս արագ թարմացնեն սարքերի ծրագրային ապահովումը:
Խնդիրների կարող են բախվել մինչեւ 2012թ. թողարկված մոդելները, որոնց աշխատանքը կախված է ամսաթվի եւ ժամի ճշգրտությունից: Արդյունքում, օգտատերերը հնարավոր է չկարողանան մուտք գործել App Store, iCloud, էլ.փոստ, ինչպես նաեւ այլ գործողություններ կատարել:
Հայտնի են այն մոդելները, որոնց աշխատանքում կարող են խնդիրներ առաջանալ: Ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: