12:13 | 04.11.19 | Նորություններ | 2011

Urban Tech Challenge հաքաթոնն ընդունում է հայտեր

Մոսկվայի նորարարությունների գործակալությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ImpactAim Venture Accelerator-ի եւ Deworkacy Yerevan-ի հետ համատեղ ընդունում է հայտեր՝ Urban Tech Challenge հաքաթոնի հայաստանյան փուլին մասնակցության համար:

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 9-ն է: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Urban.Tech Moscow միջազգային հաքաթոնի եւ աքսելերացիոն ծրագրի շրջանակում թիմերը կպայքարեն 10 մլն ռուբլի ֆինանսավորման համար:

Մրցույթի շրջանակում նախ կընթանան տեղական փուլերը՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Իսրայելում, Լատվիայում եւ Չեխիայում:

Ապա՝ հաղթող թիմերը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք ամփոփիչ հաքաթոնին՝ մրցելով Մոսկվայի քաղաքապետի մրցանակի համար:

Եզրափակիչ հաքաթոնի մասնակից 100 թիմերը հնարավորություն կստանան մասնակցել 3 ամիս տեւողությամբ ուրբան լուծումներին նվիրված աքսելերացիոն ծրագրին:

Հաքաթոնի հայաստանյան փուլը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ISTC կենտրոնում, եզրափակիչ հաքաթոնը՝ նոյեմբերի 29-ին, իսկ մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերի 2-ին: