Telegram մեսենջերը կներկայացնի նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին թաքցնել իրենց հեռախոսահամարը՝ հավելվածի այլ օգտատերերից:
Օգտատերերը նախկինում եւս կարող էին թաքցնել հեռախոսահամարը, սակայն այն շարունակում էր հասանելի մնալ կոնտակտներում գտնվող մարդկանց:
Նշենք, որ Հոնկոնգում այս օրերին ընթացող բողոքի ակցիաների մասնակիցները հաղորդակցվում են Telegram-ի խմբային չատերի միջոցով, իսկ նոր գործառույթի միջոցով իշխանությունները չեն կարողանա ստանալ ակցիաների մասնակիցների տվյալները:
Telegram-ը օգոստոսին երկու նոր գործառույթ էր ներկայացրել: Արդեն հնարավոր է հաղորդագրություն ուղարկել հասցեատիրոջը՝ առանց նրան անհանգստացնելու: Հաղորդագրությունը կարող է լինել տեքստի, ձայնի, նկարի տեսքով, որը տեղ կհասնի ակնթարթորեն՝ առանց այդ մասին ազդարարող ձայնային ծանուցման:
Մյուս նորությունը խմբային չատերում դանդաղ ռեժիմն էր, որը սահմանափակում է հաղորդագրությունների քանակը, որն օգտատերը կարող է ուղարկել որոշակի ժամանակի ընթացքում: