15:56 | 23.08.19 | Նորություններ | 2938

Instagram-ը թույլ կտա տեղեկացնել կասկածելի գրառումների մասին

Instagram-ի նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին նշել այն գրառումները, որոնցում առկա տեղեկատվությունը կասկածելի է թվում:

Օգոստոսի 15-ից գործառույթը հասանելի է Միացյալ Նահանգներում, իսկ երկու շաբաթվա ընթացքում այն կկարողանան կիրառել ողջ աշխարհում:  


Նշվում է, որ կասկածելի որակվող գրառումները չեն ջնջվի, սակայն դրանք ավելի բարդ կլինի գտնել որոնման համակարգում:  


Բոլոր կասկածելի որակվող գրառումները կստուգվեն Փոյնթեր ինստիտուտի փորձագետների կողմից: Այն գրառումները, որոնք ստուգման արդյունքում կշարունակեն կասկածելի թվալ, հեշթեգով որոնումներում չեն երեւա: