11:00 | 25.07.19 | Նորություններ | 3246

Instagram-ը՝ երիտասարդների համար ամենավտանգավոր սոցցանց

Instagram-ը երիտասարդների հոգեկան առողջության համար ամենավտանգավոր սոցիալական ցանցն է:

Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի առողջապահության թագավորական ընկերության փորձագետները, վերլուծելով այն սպառնալիքները, որոնք ստեղծում է Instagram-ը:

Մեծ Բրիտանիայում 1500 երիտասարդների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ բացասական հոգեբանական ազդեցության ցուցանիշով Instagram-ը նկատելիորեն առաջ է այլ սոցցանցերից:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Snapchat-ը եւ Facebook-ը: Twitter-ը չորրորդ տեղում է, իսկ YouTube-ը՝ հինգերորդ:

«Երիտասարդների մոտ զարգանում է դեպրեսիա եւ անլիարժեքության զգացում, քանի որ սկսում են իրենց մարմինները համեմատել այն «իդեալական» մարմինների հետ, որոնք տեսնում են Instagram-ում: Նման վերլուծության է ենթարկվում նաեւ կենսակերպը»,- պարզաբանել են հետազոտության հեղինակները: