12:11 | 24.06.19 | Նորություններ | 1448

ԱՏՁՄ-ն եւ ArmSec-ը կիբեռանվտանգության մրցույթներ են մեկնարկում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) եւ ArmSec Հիմնադրամը հայտարարել են ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին:

Առաջին մրցույթը կմեկնարկի հունիսի 28-ին՝ ժամը 18:00-ին եւ կտեւի 20 ժամ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ:

Հաղթող թիմերի համար նախատեսված է մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է $1000: Կլինեն նաեւ այլ անակնկալ մրցանակներ: