09:04 | 22.06.19 | Նորություններ | 7601

Փաշինյան. Հույս ունենք, որ Հայաստանը կվերածվի ստարտափերի երկրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերածվի ստարտափերի երկրի:

Այդ մասին նա ասել է՝ Լոս Անջելեսից Հայաստան ժամանած Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի աշակերտների հետ հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ եւ առաջինը հենց
տեխնոլոգիական ոլորտն է:

«Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի եւ տեխնոլոգիական ոլորտը կզարգանա: Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ եւ հիմա ունենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: