Ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին, ինչպես նաեւ սկսնակ ծրագրավորողները կարող են մասնակցել Գյումրիում կայանալիք Սիներջի Գյումրի Տեխնո Բեթլին:
Մրցույթը կկայանա հունիսի 10-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Գրանցվել կարելի է այստեղ՝ մինչեւ հունիսի 5-ը:
Մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքներն են՝ ալգորիթմներ, տվյալների կառուցվածք (data structures), ծրագրավորման որեւէ լեզվի իմացություն։
Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը եւ Սիներջի ընկերությունը: