13:12 | 30.05.19 | Նորություններ | 7979

Beeline-ում մեկնարկել է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիան

Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։

Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչեւ 2019թ-ի հունիսի 10-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները եւ ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաեւ նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեք կփոխանցվի 20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաեւ ապառիկ տարբերակով։

«Մենք Beeline-ում հաճախ հարցնում ենք մեր բաժանորդներին, թե ինչպես կարող ենք մեր ծառայություններն ու ապրանքներն ավելի հարմար եւ գրավիչ դարձնել։ Ամենահաճախ ստացվող պատասխաններից է՝ ավելի հասանելի դարձնել Apple ընկերության ամենասիրված սմարթֆոնների տեսականին։ Այժմ, գնելով iPhone Beeline-ի գրասենյակներում` մեր բաժանորդները կարող են ոչ միայն ընտրել իրենց համար ցանկալի մոդելը հարուստ տեսականուց, այլեւ այդ գնումը դարձնել ավելի շահավետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած Phone 6S-ից մինչեւ նորագույն iPhone Xs Max։