11:01 | 30.05.19 | Նորություններ | 4629

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ նոր փաթեթ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 2300» փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

«Կորպորատիվ 2300» փաթեթն առավել հարմարավետ լուծումներ է առաջարկում կորպորատիվ բաժանորդների համար՝ համակցելով բաժանորդների այս խմբի կողմից ամենապահանջված ծառայությունները մեկ փաթեթում՝ մատչելի պայմաններով.

• 4 000 ՄԲ
• 2500 ներցանցային րոպե (նաեւ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան)
• 150 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա
• 150 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
• Ամսավճար՝ 2300 դրամ

Ասոցիացված կորպորատիվ բաժանորդները կարող են միանալ փաթեթին՝ անձնագրով դիմելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, իսկ ոչ ասոցիացված բաժանորդները՝ դիմելով իրենց կորպորատիվ փաթեթի պատասխանատու անձին:

Փաթեթը կարելի է օգտագործել բաժանորդի ընթացիկ սակագնային պլանին զուգահեռ, իսկ փաթեթի ամսավճարը կգումարվի սակագնային պլանի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքի գումարին: Փաթեթում ներառված ծառայությունները սպառելուց հետո օգտագործված ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների: