15:00 | 06.05.19 | Նորություններ | 9648

Beeline-ի բաժանորդները Սարի Թաղում կարող են միանալ մինչեւ 100 Մբ/վրկ ինտերնետին

Հայաստանում Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ Սարի Թաղ թաղամասում:

Լայնածավալ արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, եւ շուտով Երեւանի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն կունենա միանալու Beeline գերարագ՝ մինչեւ 100 Մբիթ/վրկ ինտերնետին VDSL տեխնոլոգիայով։

«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երեւանում: Կիլիկիա թաղամասից եւ մայրաքաղաքի փոքր կենտրոնից հետո Սարի Թաղի բնակիչներին եւս հասանելի դարձավ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսված ենթակառուցվածքների բարելավումը եւ առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրել է COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչեւ 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչեւ 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 Մբ/վրկ. արագությամբ: COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներում հասանելի է նաեւ ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչեւ 138 հեռուստաալիք:

Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։