13:52 | 02.05.19 | Նորություններ | 3784

Telcell տերմինալները կընդունեն ՀՀ նոր դրամանիշները

«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ «հաճախորդներին ամենահարմարավետ ծառայությունները մատուցելու իր սկզբունքին հավատարիմ՝ իրականացնում է տեխնիկական եւ ծրագրային հսկայական փոփոխությունների ու վերազինման գործընթաց՝ տերմինալների միջոցով վճարումները հայկական նոր դրամանիշներով ընդունելու նպատակով»: 

ՀՀ նոր թղթադրամներն արդեն ընդունում են ՍԱՍ, «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցերում եւ «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալները: 

Հունիսի 1-ից նոր դրամանիշներով վճարումներ կընդունեն Telcell բոլոր տերմինալները:

«Մեր ողջ գործունեությունն ուղղված է վճարումների գործընթացն առավել հասանելի ու անջանք դարձնելուն, եւ հաճախորդների գեթ աննշան անհարմարությունը մեզ անընդունելի է: Այդ նկատառումով էլ ձեռնամուխ եղանք Telcell ամբողջ համակարգում վերափոխումների աշխատատար ծրագրին: Եվ այսօր արդեն ուրախությամբ արձանագրում ենք դրական արդյունքները»,- ասել է «Թել-Սել»-ի մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Խաչատուրյանը: