10:32 | 02.05.19 | Նորություններ | 8028

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման առաջարկ է ներկայացրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մայիսյան տոներին ընդառաջ բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման առաջարկ է ներկայացրել:

2019թ. մայիսի 1-ից մինչեւ 31-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Ինեկոբանկ»-ի միջոցով գնելով ապառիկ 50 000 դրամ եւ ավելի արժողությամբ բջջային սարքեր, հաճախորդներն առաջին 12 ամսվա ընթացքում վճարում են տարեկան 0% դրույք եւ 0% սպասարկման վճար:

Պայմաններ՝

- Կանխավճար՝ 0%

- Տարեկան դրույք (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%

- Տարեկան դրույք (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 18%

- Ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%

- Ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 0.8%

- Մարման ժամկետը՝ 36 ամիս: