Itel.am կայքի շնորհանդեսը 2009թ. մարտի 25-ին
09:17 | 27.03.19 | Նորություններ | 8499
10 տարի առաջ, 2009 թվականի մարտի 25-ին, Մեդիամաքս մեդիա-ընկերությունը գործարկեց www.Itel.am կայքը:
Շնորհանդեսին մասնակցել էին «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանը:
www.Itel.am-ը ստեղծվեց որպես հարթակ` Հայաստանի հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների լուսաբանման համար:
«10 տարի անց կարող ենք փաստել, որ www.Itel.am-ը կայացել է եւ Հայաստանի ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտը լուսաբանող ամենաճանաչված կայքն է: Այսօր մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում ստարտափներին եւ պատրաստ ենք աջակցել նրանց կայացմանը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Այս տարի Մեդիամաքս մեդիա-ընկերությունը նշում է իր 20-ամյակը: