12:17 | 06.03.19 | Նորություններ | 9910

Ալեքսիս Օհանյանը եւ Acer-ի հիմնադիր Սթեն Շին կմասնակցեն WCIT 2019-ին

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ Acer-ի հիմնադիր ու նախագահ Սթեն Շին հաստատել են, որ կմասնակցեն հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին:

Այս մասին հայտնել են ՀՀ կառավորությունից:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ նշել էր, որ համաժողովին հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից:

Փետրվարին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին:

WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն: