15:58 | 05.03.19 | Նորություններ | 10868

Beeline-ի բաժանորդները Երեւանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչեւ 100 ՄԲ/վրկ ինտերնետ

Beeline-ը հայտարարում է Երեւանում ֆիքսված ենթակառուցվածքների արդիականացման նախագծի մեկնարկի մասին:

2019թ. ընկերությունն արդիականացնելու է մայրաքաղաքի ֆիքսված ցանցը՝ հաճախորդներին տրամադրելով հասանելիություն VDSL ինտերնետին եւ բարելավելով քաղաքային հեռախոսակապի որակը:

Առաջինը նոր տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն են ստացել Կիլիկիա թաղամասի բնակիչները, որտեղ այսօր ընկերությունը պաշտոնապես հայտարարել է նախագծի մեկնարկի մասին եւ հավատարիմ հաճախորդներից մեկին նվիրել Beeline-ի VDSL ինտերնետի տարեկան բաժանորդագրություն:

«10 տարի առաջ Beeline-ը հեղափոխություն կատարեց Հայաստանի ինտերնետի շուկայում՝ առաջարկելով ինտերնետ ADSL տեխնոլոգիայով: Այն ժամանակ անիրական թվացող 1 ՄԲ արագությամբ ինտերնետը դարձավ իրականություն, հարյուր հազարավոր ընտանիքներ դարձան մեր ինտերնետի բաժանորդներ, իսկ Հայաստանում վերջնական մոռացվեց dial-up հասկացողությունը: Այսօր առաջընթացը շարունակվում է, եւ մենք հայտարարում ենք մի նախագծի մեկնարկը, որը վստահաբար մեծ հաջողություն կունենա, ու յուրաքանչյուր բնակարանում ինտերնետը կդառնա 10-20 անգամ ավելի արագ, բայց անփոփոխ գնով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչեւ 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչեւ 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչեւ 100 ՄԲ/վրկ արագությամբ: COMBO 3 եւ COMBO 4 փաթեթներում հասանելի է նաեւ ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչեւ 138 հեռուստաալիք: