Մոբայլ կապի օպերատոր MTS եւ հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Ericsson ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն արդեն այս տարի համատեղ կմեկնարկեն Ռուսաստանի տարածքում 5G ցանցի ներդրման գործընթացը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բարսելոնայում՝ Mobile World Congress-ի շրջանակում:
Ծրագրի համաձայն, 2020թ. 5G-ն կգործարկվի Ռուսաստանի մի շարք շրջաններում: 2021-2022թթ. նախատեսվում է արդյունաբերական ոլորտում LTE մասնավոր ցանցերի տեղակայումը՝ «խելացի արտադրության» տեխնոլոգիաների ներդրման նպատակով:
5G ցանցը փոխարինելու է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել էր, որ ընկերության զարգացման ռազմավարության համաձայն՝ 2020թ. նախատեսվում է Հայաստանում 5G ցանցի գործարկում: