11:31 | 20.02.19 | Նորություններ | 3355

Հարավային Կորեան սկսում է 5G ցանցի կոմերցիոն օգտագործումը

Հարավային Կորեան կդառնա աշխարհում առաջին պետությունը, որն առաջիկայում կօգտագործի 5G ցանցը՝ կոմերցիոն նպատակներով:

Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի տնտեսության հարցերով փոխվարչապետ Հոն Նամ-Կին:

Նախատեսվում է, որ Հարավային Կորեայում կոմերցիոն նպատակներով 5G-ի օգտագործումը կմեկնարկի արդեն այս մարտին:

Երկրի ղեկավարությունը ծրագրում է 5G ցանցը հասանելի դարձնել երկրի ողջ տարածքում: Այս նպատակով աշխատանքներ են կատարում երկրի խոշորագույն մոբայլ կապի օպերատորներ SK Telecom-ը, KT-ն եւ LG Uplus-ը, որոնք համատեղ $2,6 մլրդ են ներդրել:


Նշենք, որ Հարավային Կորեան 5G-ն թեստավորել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում: Այդ ժամանակ տվյալների փոխանցման ռեկորդային արագություն էր ֆիքսվել՝ 25 ԳԲ/Վ: