17:43 | 25.02.19 | Նորություններ | 6635

D'efekt-ը եւ RetentionForce-ը՝ HyeTech EIP փիչինգ մրցույթի հաղթողներ

Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում եւ Սիլիկոնյան հովտում հայկական 13 ստարտափներ մասնակցել են HyeTech Entrepreneur Immersion Program 2019 (HyeTech EIP) ծրագրին, որի ավարտին կայացած փիչինգ մրցույթում հաղթող են ճանաչվել RetentionForce եւ D'efekt ստարտափները:

D'efektստեղծած հավելվածը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կիրառմամբ ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր եւ կիսվել դրանցով:

RetentionForce-ի մշակած լուծումը թույլ է տալիս պահել հաճախորդների հետաքրքրությունը գեղեցկության սրահների նկատմամբ:

HyeTech EIP ծրագրին մասնակցել է 13 ստարտափ, որոնք 10 օրերի ընթացքում ծանոթացել են Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու միտումներին։

Մասնակից ստարտափներն են՝ EasyDMARC, Oores, Lumzag, Expper Technologies, On Your Way, Risk Sensor, Cicero, Facehub, Dispatch, RetentionForce, Rentopian, D'efekt, LiveBoard:

HyeTech EIP-ի նպատակն է օգնել ձեռներեցներին ներգրավվել Սիլիկոնյան հովտում եւ ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ, բացահայտել ՏՏ ոլորտի ազդեցիկ մասնագետներին եւ գործարար առաջնորդներին, ինչպես նաեւ մրցակիցներին, գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին:

Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2016թ. ապրիլին:

Կազմակերպիչներն են SmartGateVC-ն եւ Globally-ն, հովանավորները՝ HIVE Ventures-ը, Teamable, EarlyOne, SmartClick, SFL, Soft Construct ընկերություններն ու մի շարք անհատներ, որոնք կատարել են անձնական ներդրումներ։