Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

ARLOOPA

Վիրտուալ եւ լրացված իրականություն

Ամերիկացի ներդրողը՝ Սիլիկոնյան հովտի «չգրված օրենքների» մասին

Քորի Ֆորդն ամերիկյան մեդիա ուղղվածության ստարտափներում սաղմնային (seed) ներդրումներ իրականացնող Matter աքսելերատորի տնօրենն է: Սան Ֆրանցիսկոյում գտնվող աքսելերատորը հայտեր է ընդունում ամբողջ աշխարհից:

Անցած ամիս Վարշավայում կայացած ROCKIT ֆորումի շրջանակում Itel.am-ի լրագրողը զրուցել է ամերիկացի ներդրողի հետ, որը ներդրում է կատարել նաեւ հայերի հիմնադրած երկու ստարտափում:

- Դուք ներդրում եք կատարել Ռազմիկ Հովակիմյանի Ripple եւ Լարա Սեդրակյանի NewsDeeply ընկերություններում: Ինչպե՞ս գտաք նրանց:

- NewsDeeply-ն ինքս եմ հայտնաբերել: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանք նոր էին գործարկել Syria Deeply հարթակը, որով ես տպավորված էի: Այդ ժամանակ մենք «դեմո օր» էինք կազմակերպել Նյու Յորքում եւ օնլայն փնտրում էինք հետաքրքիր գործունեությամբ զբաղվող մարդկանց՝ մեր միջոցառմանը մասնակցելու համար: Լարա Սեդրակյանին էլեկտրոնային նամակ գրեցի՝ հրավիրելով մեր «դեմո օրվան»: Այդպես ծանոթացանք, սկզբում մենթորությամբ էի աջակցում, որը ապագայում վերածվեց ներդրման եւ Matter-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցության:

Ինչ վերաբերում է Ռազմիկ Հովակիմյանին, ապա ես նրան վաղուց գիտեմ, միասին ենք սովորել Սթենֆորդի բիզնես դպրոցում: Հետեւում էինք միմյանց գործունությանը, եւ երբ նա տեղեկացրեց, որ Viki-ից հետո մեդիա ուղղվածության ստարտափի վրա է աշխատում, ասացի, որ Matter-ը լավագույն հարթակն է դրա համար: Ի վերջո, Ripple-ում եւս ներդրում կատարեցինք:

-Ովքե՞ր կարող են մասնակցել Matter-ի աքսելերացիոն ծրագրին:

- Այս պահին ընդունում ենք հայտեր մեր նոր աքսելերացիոն ռաունդի համար: Փնտրում ենք մեդիա ուղղվածության 12 ստարտափ՝ 6-ը Սան Ֆրանցիսկոյում, 6-ը՝ Նյու Յորքում: Ստարտափները կարող են դիմել ամբողջ աշխարհից, քանի որ մեր նպատակն է ներդրում կատարել աշխարհի լավագույն ձեռներեցներում:

Այնուամենայնիվ, մեզ դիմելիս պետք է հաշվի առնել երկու բան: Առաջինը միգրացիոն հարցերն են. դիմող ստարտափը պետք է գիտակցի, որ ընտրվելու դեպքում պետք է գտնվի ԱՄՆ-ում՝ ծրագրի 20 շաբաթների ընթացքում, եւ որ մենք չենք կարող աջակցել վիզաների ստացման հարցում: Հետևաբար` մասնակցությունը կախված է նրանից, թե որքանով է դյուրին ԱՄՆ վիզայի ստացումը տվյալ երկրում:

Երկրորդ հարցն այն է, որ եթե ցանկանում եք ԱՄՆ-ում ֆինանսավորում ներգրավել, ապա պետք է գրանցվեք որպես Delaware C-Corps տիպի ընկերություն, որը նախատեսում է արտոնություններ նոր ձեւավորվող ընկերությունների համար:

Մեր նպատակն է ոչ միայն նախնական հաջողություն ապահովել մեր սաղմնային ներդրման համար, այլեւ այն գրավիչ դարձնել հետագա ներդրումների համար եւս:

-Սիլիկոնյան հովտում արտասահմանյան ստարտափների 90%-ը ձախողում է: Ինչպե՞ս հաղթահարել ձախողման նկատմամբ առաջացող վախի բարդույթը:

- Այսպիսի «նորություն» ասեմ՝ ձեռներեցների մեծ մասը ձախողում է, ազգությունը կապ չունի: Մինչ հաջողության հասնելը, դուք ունեք 2 ու կես տարի, այնպես որ՝ արագացրե՛ք եւ ձախողե՛ք, որպեսզի նոր շանս ունենաք:

Կարծում եմ, որ Սիլիկոնյան հովտից դուրս գտնվող ձեռներեցները կարող են մեծացնել իրենց հաջողության հասնելու հավանականությունը, եթե հայտնվեն համայնքում, որը պատրաստ է նրանց օգնել:

Ձեռներեցությունը բավական երկար ճանապարհորդություն է, եւ պարզապես հայտնվել Սիլիկոնյան հովտում առանց կապերի՝ բարդ է լինելու: Օրինակ, մենք մեր ստարտափներին տալիս ենք նաեւ արժեքավոր կապեր Սիլիկոնյան հովտի թոփ դեմքերի եւ մեդիայի հետ:
 
Հարցին՝ արդյոք արժե՞ սպասել եւ որոշակի զարգացման փուլի հասցնել պրոդուկտը Հայաստանում, հետո նոր գալ հովիտ, թե՞ գալ միանգամից, շատ բարդ է պատասխանել: Մի կողմից՝ որքան լավ եք թեստավորում պրոդուկտը փոքր շուկայում եւ նոր միայն մուտք գործում մեծ շուկա, այնքան ավելի լավ:

Սրա բացասական կողմն էլ այն է, որ կարող ես 1 ու կես տարի ծախսել՝ մշակելով մի պրոդուկտ, որը, քո կարծիքով, արժեքավոր է եւ Սիլիկոնյան հովտում անցկացրած 12 ժամվա արդյունքում հասկանալ, որ սխալ ես կարծել:

Կասեմ հետեւյալը՝ փորձե՛ք շուկայում դիրքավորվել հնարավորինս արագ: Եթե ցանկանում եք գնալ Սիլիկոնյան հովիտ, գնացե՛ք այնտեղ եւ դիրքավորվե՛ք: Սակայն մի՛ ակնկալեք, որ շատ արագ ներդրում եք ստանալու: Դրա փոխարեն սովորե՛ք ավելի լավ անել այն, ինչ անում եք:

Հարցերի հետեւյալ ցուցակը միշտ ունեցեք ձեր առաջ եւ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք մենք անո՞ւմ ենք սա:


Լուսանկարը՝ Անձնական արխիվից


- Հետաքրքիր է, որպես ամերիկացի ներդրող հետաքրքրված կլինեի՞ք ներդրում կատարել Հայաստանում գործող որեւէ ստարտափում, թե՞ այդ քայլը ռիսկային կհամարեք:

- Հուսով եմ, որ ապագայում երբեւէ կկարողանամ այդ հարցին դրական պատասխանել, բայց այս պահին մենք կենտրոնացած ենք այնպիսի ստարտափների վրա, որոնց հետ կարող ենք կողք-կողքի աշխատել: Ֆիզիկական ներկայությունը իսկապես կարեւոր է, բայց նաեւ քո հաճախորդին մոտ լինելն է կարեւոր: Սա հավասարակշռություն է, բայց ներկայում խիստ անհավանական է, որ մենք ներդրում կկատարենք ստարտափում, որը գտնվում է Հայաստանում եւ պլանավորում է երկար ժամանակ այնտեղ մնալ:

Գուցե հաջորդ տարի այս հարցին ես այլ պատասխան ունենամ:

Ով գիտի, հաշվի առնելով, որ ներկայում ես ներդրող եմ երկու ստարտափում, որոնց հիմնադիրները հայեր են, միգուցե գամ Հայաստան՝ հանդիպելու երրորդի՞ն:

Քորի Ֆորդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo