11:33 | 30.01.19 | Նորություններ | exclusive 4226

Global Game Jam Armenia 2019 հաքաթոնի շրջանակում 26 խաղ է ստեղծվել

Հունվարի 27-ին Երեւանում ամփոփվել է Global Game Jam Armenia 2019 խաղերի հաքաթոնը, որը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ:

Noor Games-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կազմակերպած 48-ժամանոց հաքաթոնն ունեցել է 103 մասնակից:

photo © Նաիրա Գրիգորյանի

Itel.am-ի հետ զրույցում հաքաթոնի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանը տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում ստեղծվել է 26 խաղ: Մասնակիցների հետ աշխատել է 17 մենթոր:

«Ի դեպ, 2017թ. հաքաթոնի ժամանակ 5 խաղ էր ստեղծվել, 2018թ.՝ 12: Ստացվում է, յուրաքանչյուր տարի կրկնակի աճում ենք»,- ընդգծել է Նարեկ Աղեկյանը:

photo © Նաիրա Գրիգորյանի

Ժյուրին հանձնել է հետեւյալ մրցանակները՝

«Լավագույն խաղ» անվանակարգ

Հովանավոր՝ Rockbite Games
Խաղի անուն՝ The heaviest matter of the universe
Ժանր՝ puzzle, strategy
Թիմ՝ Ալբերտ Ալեքսանյան, Էլեն Մխիթարյան, Արտավազդ Հովակիմյան

«Լավագույն արվեստ» անվանակարգ

Հովանավոր՝ Rockbite Games
Խաղի անուն՝ Creepy House
Ժանր՝ casual, memory
Թիմ՝ Գեւորգ Օրդակյան, Հայկ Գալստյան, Մարկ Ամիրաղյան, Սուրեն Գրիգորյան, Յուրի Ներսիսյան

«Լավագույն իրականացում» անվանակարգ

Հովանավոր՝ Frismos
Ժանր՝ Hyper Casual
Խաղի անուն՝ VIM
Թիմ՝ Արշակ Կռոյան, Տաթեւ Ներսիսյան

ARLOOPA ընկերության կողմից խրախուսական մրցանակներ (ARLOOPA VR headset) են հանձնվել Creepy House, Piggy family, Bankaplav, Aenēās խաղերին: