15:00 | 23.01.17 | Նորություններ | exclusive 22260
Հունվարի 20-22-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Global Game Jam Armenia խաղերի հաքաթոնը, որի արդյունքում 6 նոր խաղ է ստեղծվել:
Միջոցառման կազմակերպիչներն էին Noor Games-ը, ԻՏՁՄ-ն եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը:
Itel.am-ին Noor Games-ից հայտնել են, որ 48-ժամյա հաքաթոնին մասնակցել է 5 թիմ (30 մասնակից):
Խաղերի թեմաներն էին ալիքները (ձայնային, լուսային, ծովային) եւ ձգողականության ուժը:
Հաքաթոնի շրջանակում ստեղծվել են հետեւյալ խաղերը՝ Psychedelic Waves, Star catchers, Noizes, Reach 2 Sea, The Fault in Our Waves եւ Breaktrough wave, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն ծրագրավորողներ, այլեւ նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձեւավորողներ եւ այլն:
Global Game Jam Armenia-ն միջազգային Global Game Jam հաքաթոնի հայաստանյան միջոցառումն է: Այս տարի ազգային հաքաթոններ են անցկացվել 95 երկրում: