12:30 | 29.01.19 | Նորություններ | 6380

Հայկական D'efekt-ը՝ Apple-ի ծրագրի մասնակից

D'efekt հայկական ստարտափը, որի մշակած լուծումը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կիրառմամբ ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր եւ կիսվել դրանցով, մասնակցում է Apple ընկերության Entrepreneur Camp-ին:

2 շաբաթ տեւողությամբ ծրագրին մասնակցում է հավելվածների մշակմամբ զբաղվող եւ կանանց կողմից հիմնադրված 11 ընկերություն:

Ծրագրի նպատակն է տրամադրել գործիքներ, որոնք կօգնեն ընկերություններին տեղ գրավել հավելվածների միջազգային շուկայում:

Մասնակիցներն աշխատում են Apple-ի փորձագետների եւ ինժեներների հետ՝ իրենց հավելվածների զարգացման ուղղությամբ: Ծրագիրը ներառում է նաեւ դասընթացներ դիզայնի, տեխնոլոգիաների եւ App Store մարքեթինգի ուղղություններով: