14:57 | 19.01.19 | Նորություններ | 2301

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Microsoft-ի ներկայացուցիչների հետ

Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Microsoft ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների հետ։

Զրուցակիցները քննարկել են Microsoft-ի կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, Զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման և զարգացման վերաբերյալ, ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: