17:22 | 18.01.19 | Նորություններ | 3609

Prodigi-ի նորարարական պրոդուկտը կկազմակերպի ինտերակտիվ մարքեթինգային արշավներ

Հայաստանում թվային մարքեթինգի առաջատարներից Prodigi ընկերությունը ստեղծել է Social Media Fun պրոդուկտը, որն առաջարկում է ինտերակտիվ մարքեթինգային արշավներ։

Այս ձեւաչափը հնարավորություն կտա բրենդներին ներկայանալ սպառողին այլ՝ ոչ գովազդային ֆորմատով եւ միաժամանակ տրամադրել նպատակային տեղեկատվություն։

Itel.am-ի հետ զրույցում Prodigi-ի ներկայացուցիչները պատմել են Social Media Fun պրոդուկտով իրականացրած արշավներից մեկի մասին՝ Արարատբանկի համար:

Համագործակցության արդյունքում ստեղծվել է Միասնության քարտեզը, որտեղ օգտատերերը հնարավորություն ունեն ավելացնելու աշխարհի ցանկացած անկյունում ապրող իրենց հայ հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին՝ նվիրելով ջերմ զգացմունքներ եւ դրամի տեսքով անակնկալ նվեր ստանալու հնարավորություն։ Մանրամասները՝ այստեղ:

photo © Prodigi

«Արշավի ընթացքում արագ դրամական փոխանցումների պայմանների մասին տեղեկացնելով մասնակիցներին՝ նրանց ինֆորմացիա էր տրվում բանկի կողմից առաջարկվող տվյալ ծառայության մասին՝ դրանով իսկ ստեղծելով հավելյալ արժեք հաճախորդների համար»,- պատմել են Prodigi-ում:

Ընկերությունում ընդգծել են, որ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց այսօր թվայնացվում են աշխարհի գրեթե բոլոր ոլորտները, մարքեթինգն ու գովազդը՝ առաջին հերթին։

«Որպեսզի ընկերությունները կարողանան դիմակայել մրցակցությանն ու մնան առաջատար հորիզոնականներում, նրանք ստիպված են ավանդական մարքեթինգից անցնել թվայինի՝ գրավելով մրցակցության օնլայն տիրույթը, որից հետո հետեւել վերջինիս զարգացող գործիքներին ու թրենդներին։

Այսօր, հատկապես, պահանջկոտ թվային սպառողներին արդեն չես զարմացնի ստանդարտ գովազդային գործիքներով: Հաճախորդի ուշադրությունը գրավելու եւ հետաքրքրությունը պահելու համար քիչ է միայն առաջարկվող ծառայությունից կամ ապրանքից խոսելը, հարկավոր է ստեղծել նրանց համար հավելյալ արժեքներ, ինչը շատ հաջող կերպով ստացվում է որոշ կազմակերպությունների դեպքում»,- ընդգծել է Prodigi-ի տնօրեն Աիդա Ոփյանը:

Prodigi-ն, հաշվի առնելով Social Media Fun պրոդուկտի հաջողությունը, ինչպես նաեւ հաճախորդների ու օգտատերերի կարծիքները, առաջիկայում ծրագրում է թրենդային թվային գործիքներով մրցակցել ոլորտի առաջատար միջազգային կազմակերպությունների հետ եւ գովազդի այլընտրանքային ձեւաչափ առաջարկել նաեւ օտարերկրյա սպառողին։