10:55 | 29.11.18 | Նորություններ | 3741

Wirestock-ը եւ Coinstats-ը՝ Chainpoint բլոկչեյն համաժողովի հաղթող ստարտափներ

Երեւանում նոյեմբերի 14-15-ն անցկացված Chainpoint 18 համաժողովում հաղթել են Wirestock եւ Coinstats հայկական ստարտափները։

Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի եւ Nooor-ի կողմից կստանան աջակցություն։

Ընդհանուր առմամբ, միջազգային ներդրողների առջեւ ներկայացել է բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ։

Ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար բարելավելու իրենց նախագծերը եւ դրանք ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար։

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայում նշել են, որ «ժյուրիի անդամները համարձակ, բաց եւ կառուցողական կերպով քննադատել են նախագծերի այս կամ այն հատվածը։ Հնչել են բավականին հետաքրքիր մեկնաբանություններ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին հասկանալու բացթողումները եւ հետագայում աշխատելու արդեն հիմնավորված խնդիրների վրա»։

Ժյուրիի անդամներն էին՝

- Double Sirius Capital մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիր Արթուր Էոլյանը (Artur Eolyan),
- DeStream ընկերության համահիմնադիր Տաճատ Իգիթյանը (Tachat Igityan),
- MuleChain ընկերության հիմնադիր Ռալֆ Լյուն (Ralph Liu),
-DAS Index ընկերության համահիմնադիր Լեոնիդ Մորոզովսկին (Leonid Morozovskiy),
- SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը (Hambardzum Kaghketsyan),
- Granatus Ventures-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը (Manuk Hergnyan),
- RACIB ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Գոնչարուկը (Victor Goncharuk),
- Fasttoken ծրագրի ղեկավար Արմեն Չախոյանը (Armen Chakhoyan):