17:41 | 15.10.18 | Նորություններ | 11605

Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության բրենդի պատմությանը նվիրված դասախոսություն է կարդացել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի 250 ուսանողի համար:

Դասախոսությունն ունկնդրել են ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները:

Ռալֆ Յիրիկյանի խոսքով, կառավարման գործիքները տարբեր են եւ դրանց ընտրության եւ կիրառման հարցում անհրաժեշտ է լինել ճկուն:

«Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում եւ այդ հիմքի վրա՝ ռազմավարության մշակում եւ իրականացում՝ ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու արդյունավետ գործիքակազմի կիրառում: Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը եւ դրա կարեւոր բաղադրիչը՝ գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձեւավորումն ու հետեւողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարեւոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: