16:19 | 04.07.18 | Նորություններ | 15718
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ հունիսի 18-ից 23-ը Տավուշի մարզի Կայան եւ Այգեհովիտ գյուղերից երկու երեխա մասնակցել է «Թումո» ստեղծարար կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին:
«Ռոստելեկոմ»-ը «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ արդեն երրորդ տարին է համագործակցում է այս ուղղությամբ եւ հնարավորություն տալիս նաեւ հեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին մասնակցություն ունենալու ամառային ճամբարին։
Յուրաքանչյուր երեխա մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում իր ընտրությամբ մասնակցում է «Թումո»-ի անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, լուսանկարչության, ռոբոտաշինության, խաղերի նախագծման դասընթացներին եւ դրանց ավարտին ներկայացում սեփական ուժերով ստեղծած նախագիծը։