10:41 | 28.06.18 | Նորություններ | 12695
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում:
Մարզերում ուսումնասիրությունների փուլն արդեն ավարտվել է: Մեկնարկել է ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը:
«Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղ՝ ծրագրի շահառու դարձած ընտանիքներից մեկին:
Ուսումնասիրության արդյունքում ընտրված ընտանիքը, մեկ տարվա ընթացքում, կավարտի տան շինարարությունը եւ կտեղափոխվի ապրելու կոմունալ հարմարություններ ունեցող բնակարանում: