12:58 | 22.06.18 | Նորություններ | 13765

Արձակուրդներին ընդառաջ Beeline-ը թարմացրել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը

Ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ՝ Beeline-ը հայտարարում է թարմացված «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։

Զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։

«Ամառային արձակուրդների շրջանը սկսվում է, եւ Beeline-ն ուրախ է առաջարկել բարելավված «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որում հիմնական շեշտը դրել ենք ռոումինգում բջջային ինտերնետի արժեքի վրա։ Հետադարձ կապը մեր հաճախորդներից ցույց է տալիս, որ ամենից շատ նրանց հետաքրքրում է հենց համացանցից օգտվելը, եւ ես հույս ունեմ, որ մեր նոր առաջարկը կդարձնի ռոումինգն էլ ավելի պարզ ու շահավետ, իսկ մեր հաճախորդների հանգիստը՝ ավելի հաճելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործելու է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում եւ Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորներին միանալիս։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ *215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։

Ծառայությունը հասանել է մինչեւ 2018թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Beeline-ի հաճախորդները ռոումինգում ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով։