09:32 | 22.06.18 | Նորություններ | 12432

Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի օֆլայն հարթակի մեկնարկի մասին։

ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպելու եւ քննարկումներ անցակացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Շարքի առաջին հանդիպման խորագիրն է՝ «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ եւ զարգացման ուղղություններ»։

Մեկնարկային հանդիպման խոսնակներն են եղել՝ Անդրեյ Պյատախինը՝ Beeline, Արտաշետ Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան, Վահան Քերոբյանը՝ «Մենյու գրուպ», Գեւորգ Բալյանը՝ «Յուքրաֆթ»:

«Այսօր մենք գործարկում ենք ՍտարտՀաբ Օֆլայն հարթակը, որը կիրականացվի պարբերաբար կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով։ Ստարտափների հաջողության հասնելու ճանապարհին կարեւոր է ոչ միայն գիտելիքների ձեռքբերումը, այլ նաեւ ՏՏ առաջնորդների փորձի փոխանցումը, ինչի նպատակն էլ ունի ՍտարտՀաբ Օֆլայնը», - նշեց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի Խորհրդի Նախագահ Սամվել Չախալյանը։

«Աջակցությունը ստարտափներին Beeline-ի գործունեության մեջ զգալի մաս է կազմում, եւ մենք փորձում ենք այդ հարցում  բազմակողմանի մոտեցում ցուցաբերել։ Ունենալով մեր սեփական ինկուբատորը, մենք կարեւորում ենք նաեւ բոլոր ստարտափներին օգտակար եւ լիարժեք տեղեկատվության տրամադրումը։ Վստահ եմ, որ այս հանդիպման շնորհիվ մենք կկարողանանք միավորել ուժերը եւ հստակ պատկերացում կազմել ապագա անելիքների մասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուլիսին նախատեսվում է ՍտարտՀաբ Օնլայն հարթակի գործարկումը: