16:40 | 21.06.18 | Նորություններ | 13165

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը խաղարկության արդյունքում ավտոմեքենա է շահել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը անցկացրել է Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի խաղարկություն, որի ամբողջ ընթացքն ուղիղ հեռարձակմամբ, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Շահավետ պայմաններով սմարթֆոն գնած քաղաքացիներից մեկը՝ Վահե Գրիգորյանը, դարձել է նաեւ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները:

«Ավտոմեքենայի խաղարկության հնարավորությունը չէր սահմանափակվել միայն մեր բաժանորդների շրջանում: Այն գործում էր կոնկրետ ժամանակահատվածում մեր սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած ցանկացած գնորդի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ անակնկալը հաջողվել է. հարմարավետ պայմաններով գնված հեռախոսը միակ ձեռքբերումը չի եղել: Շնորհավորում ենք ավտոմեքենայի սեփականատեր դարձած հաճախորդին՝ մաղթելով միայն հաճելի զանգեր»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գարնանային տոների կապակցությամբ, մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էր 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոնների վաճառք եւ հայտարարել դրան հաջորդող անակնկալի՝ ավտոմեքենայի խաղարկության մասին: