13:54 | 20.06.18 | Նորություններ | 9400
Հունիսի 16-ին Գյումրիում Յանդեքսի ծրագրավորման դպրոցում տեղի ունեցավ առաջին ավարտական միջոցառումը:
Դպրոցը գործարկվեց 2017թ. հոկտեմբերին, ուսուցման հայտ էին ներկայացրել 96 պատանիներ, որոնցից ընտրվել էին 27-ը: Դպրոցն ավարտել են 20 պատանիներ՝ ստանալով համապատասխան վկայական:
Յանդեքսի ծրագրավորման դպրոցը գործում է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում եւ Յանդեքսի Ակադեմիայի, Յանդեքս.Տաքսիի եւ «Ձեռնակրությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է:
Ուսուցումը դպրոցում անվճար է:
Յանդեքսի կողմից մշակված դասընթացը տեւում է մեկ տարի եւ նախատեսված է 9-11 դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրվում են մաթեմատիկայով եւ տեղեկատվական տեխնոլոգիաներով:
Դպրոցում սովորեցնում են Python լեզվով արդյունաբերական ծրագրավորվում: Թեւ այն համարվում է համեմատաբար հեշտ, Python-ը կիրառվում է աշխարհի առաջատար կազմակերպությունների կողմից, Յանդեքսից մինչեւ NASA եւ Instragram:
Ավելի վաղ տեղի է ունեցել Վանաձորում Յանդեքսի դպրոցի առաջին ավարտական միջոցառումը:
«Ծրագրավորելու ունակությունը կամ գոնե տեխնոլոգիաների մշակման հիմքերի իմացությունը ժամանակակից հաջողակ կարիերայի գրավականն է, ընդ որում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ նաեւ այլ բնագավառներում: Մենք ուրախ ենք, որ Դպրոցն օգնում է մարզերում բնակվող տաղանդավոր երեխաներին անվճար սովորել ծրագրերի, ինտերնետ-ծառայությունների եւ բջջային հավելվածների մշակման այնպիսի հմտություններ, որոնք թույլ են տալիս անմիջապես ավարտելուց հետո սկսել աշխատել որպես սկսնակ ծրագրավորող լավ ընկերությունում», - ասել է Յանդեքս.Տաքսիի Միջազգային զարգացման ծառայության տնօրեն Մուշեղ Սահակյանը:
Աշնանը Վանաձորի եւ Գյումրիի Յանդեքսի ծրագրավորման դպրոցները կսկսեն նոր ընդունելություն, նաեւ քննարկվում են ընդլայնման ծրագրեր Հայաստանի այլ մարզերում: