12:06 | 22.06.18 | Նորություններ | 18117

ԶԻԳԶԱԳ ընկերությունը հայտնում Է ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ նոր վաճառասրահի բացման մասին

ԶԻԳԶԱԳ ընկերությունը հայտնում է Կոմիտաս 58 հասցեում եւս մեկ ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահի բացման մասին:

Պաշտոնական բացումը տեղի կունենա 2018թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին:

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ մոբայլ եւ IT սարքավորումների մասնագիտացված նոր վաճառասրահի բացման կապակցությամբ այդ օրը սմարթֆոնի կամ նոթբուքի գնում կատարող հաճախորդներին ԶԻԳԶԱԳ ընկերության կողմից սպասվում են նվերներ:

Բացելով ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ վաճառասրահների ցանցը՝ ԶԻԳԶԱԳ ընկերությունն իր առջեւ նպատակ է դրել ստեղծել նոր ձեւաչափ՝ մասնագիտացված հարթակներում բարձրորակ սմարթֆոնների եւ ժամանակակից գաջեթների լայն տեսականի ներկայացնելու համար:

ԶԻԳԶԱԳ ԱՆՏԵՆԱ ցանցի վաճառասրահներում ներկայացված է տասնյակ հանրաճանաչ բրենդների սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքների, ինչպես նաեւ հարակից աքսեսուարների լայն տեսականի: Մոդելները ցուցադրված են հաճախորդի համար հասանելի եւ հարմար եղանակով. յուրաքանչյուր գնորդ հնարավորություն ունի ձեռքը վերցնել իրեն հետաքրքրող մոդելն ու, ցանկության դեպքում, տեղում փորձարկել այն:

Վաճառասրահներում գործում է մասնագիտական խորհրդատվություն Apple, Samsung, Xiaomi, Meizu, Sony, Huawei, JBL, Dell, Hp, Canon, Nikon, Panasonic եւ այլ հանրաճանաչ ապրանքանիշների ներկայացված ապրանքատեսականու համար: