Beeline-ը հայտարարում է Beeline Smart 8 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։
Մինչեւ օգոստոսի 20-ը հեռախոսը հնարավոր կլինի գնել 19900 դրամով, որից 5500 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։ Սմարթֆոնները տրամադրվում են «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 Մարզային» սակագնային փաթեթի հետ միասին։
Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, որը համալրված է 4 միջուկային պրոցեսորով եւ աշխատում է Android 6․0 օպերացիոն համակարգով։ Մոդելն ունի երկու տեսախցիկ եւ երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաեւ նախատեսված է 2G եւ 3G ցանցերում աշխատելու համար։
«Beeline-ը շարունակում է ընդլայնել սմարթֆոնների տարածվածությունը երկրում, առաջարկելով ինչպես հայտնի բրենդների հեռախոսներ, այնպես էլ մատչելի մոդելներ, որոնք թույլ են տալիս օգտատերին փոքր գումարի դիմաց լիարժեք գնահատել սմարթֆոնի եւ ինտերնետի օգտագործման բոլոր առավելությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։