09:42 | 18.06.18 | Նորություններ | 6971
‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոն››-ը տոնել է 10-ամյակը, որի հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել հունիսի 15-ին:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն:
«Անչափ շնորհակալ եմ այս հավաստագրի համար: Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա գործընկեր կազմակերպության եւ տեւական ժամանակ իրենց երազանքի իրականացմանը ձգտող ու դրան հասած՝ ընտանիքների գնահատական է: Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցինք մեր գործունեությունը եւ ընտրեցինք կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու ճանապարհը, տարբեր կազմակերպությունների եւ հասարակությանն ուղերձ հղեցինք: Դա հնչում էր կարգախոսի պես. «Մի՛ եղիր անտարբեր»: Ուրախ եմ արձանագրել, որ մեր գործընկերը՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» առաջնորդվել է նույն արժեհամակարգով: Հպարտ եմ ձեզ հետ համագործակցության համար», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: