11:23 | 19.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 84576

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. HelloSIM

Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:

HelloSIM-ը, որին անդրադառնալու առիթ արդեն ունեցել ենք, ճամփորդական SIM քարտ է, որը գործում է աշխարհի 207 երկրում եւ հնարավորություն է տալիս ճամփորդողներին լինել կապի մեջ։

HelloSIM-ի համահիմնադիրներն են Արմեն Տեր-Հակոբյանը եւ Արմենակ Խաչատրյանը։ Թիմը կազմված է շուրջ 30 հոգուց:

«Մենք հնարավորություն ենք տալիս ունենալ անխափան ինտերնետ, զանգ եւ SMS ծառայություններ հենց օդանավից, եւ լինել հարմարավետ աշխարհի ցանկացած անկյունում»,- նշել են ստարտափում:

HelloSIM-ի թիրախային լսարանը արտերկիր մեկնող մարդիկ են:

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ստարտափին տվել է հնարավորություն շփվել շատ հետաքրքիր մարդկանց հետ, գիտելիքներ, նոր գաղափարներ։

Առաջիկա մեկ տարում HelloSIM-ի թիմը նախատեսում է ներգրավել ներդրողներ, ինչպես նաեւ ICO-ի կազմակերպում։

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան