15:30 | 04.06.18 | Նորություններ | 3566
Հունիսի 1-ին մեկնարկել է Globbing Charity Program-ը, որի շրջանակում 13 անապահով ընտանիքների երեխաներ հնարավորություն կունենան ստանալ կրթություն ՏՏ ոլորտում։
Երեխաները դասընթացներին կմասնակցեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում։
«Ծրագրի շրջանակում «Գլոբբինգ»-ը ոչ միայն կֆինանսավորի մասնակիցների կրթությունն, այլեւ կիրականացնի մի շարք միջոցառումներ՝ ուղղված նրանց անձնային եւ մասնագիտական որակների աճին։ Ընկերությունը նաեւ լավագույն շրջանավարտներին կփորձի նաեւ ապահովել աշխատանքով։
Ծրագրի նպատակն անապահով ընտանիքների երեխաներին մրցունակ մասնագետներ դարձնելն է, ինչը ոչ միայն կօգնի ծրագրի մասնակիցներին, այլեւ նրանց ընտանիքներին»,- ասված է ՁԻՀ-ի տարածած հաղորդագրությունում: