10:48 | 30.05.18 | Նորություններ | 1951

IT Chess Cup-ը կմեկնարկի մայիսի 31-ին

Մայիսի 31-ին, 18:30-ին «Սիներջի» բիզնես կենտրոնում կկայանա «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող IT Chess Cup 2018-ի բացումը:

Խաղերը կկայանան հունիսի 2-ին, 16։00-ին, իսկ եզրափակիչ խաղը, փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը՝ հունիսի 3-ին, 11:00-ին, Շախմատի ակադեմիայում:

Մրցաշարի բացմանը ներկա կլինի Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

«IT Chess Сup-ը ոչ միայն զուտ շախմատ խաղալու եւ մրցելու, այլեւ այսքան շատ տաղանդավոր մարդկանց մեկ հարթակի շուրջ համախմբելու, ջերմ եւ ընկերական շփում ստեղծելու նախաձեռնություն է։ Նախորդ տարիների մեր փորձը ցույց է տվել, որ մասնակիցներին իսկապես դուր է գալիս այս միջոցառումը»,- նշել է IT Chess Сup 2018 ծրագրի ղեկավար Լիլի Մկրյանը։